ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թալիբները սպառնում են հարձակվել թուրքական ուժերի վրա, եթե նրանք չհեռանան Աֆղանստանից

Թալիբները սպառնում են հարձակվել թուրքական ուժերի վրա, եթե նրանք չհեռանան Աֆղանստանից

«Թալիբան» (Ռուսաստանում արգելված) արմատական շարժումը նախազգուշացրել է, որ կհարձակվի թուրքական ուժերի վրա, եթե նրանք մնան Աֆղանստանում: Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ:

«Աֆղանստանում զորամիավորման մի մասը պահելու մասին Թուրքիայի ղեկավարության որոշումն անխոհեմ է, խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում է աֆղանցիների ազգային շահերին», - ասվում է «Թալիբանի» հայտարարության մեջ:

Շարժումը նշում է, որ «որևէ օտարերկրյա զորքի ցանկացած պատրվակով առկայությունն Աֆղանստանի տարածքում օկուպացիա է համարում և շարժումը կպայքարի զավթիչների դեմ»:

Թալիբները Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջև»:

 

  • Կիսվել: