կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Թակեր Կառլսոնը՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ Ռուսաստանին մասնակից համարողներին հիմար է անվանել

Թակեր Կառլսոնը՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ Ռուսաստանին մասնակից համարողներին հիմար է անվանել

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հիմար է անվանել նրանց, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը կարող է մասնակից լինել Ալեքսեյ Նավալնիի մահվանը։

«Նրանք հիմար են, իրականում ոչինչ չգիտեն: Սրանք նույն մարդիկ են, ովքեր մեզ ասացին, որ Ուկրաինան հաղթելու է: Իրականում, Ռուսաստանն ունի 100 միլիոն ավելի մարդ և ունի շատ ավելի հզոր արդյունաբերական պոտենցիալ: Դա ուղղակի խենթություն է», - ասել է Կառլսոնը:

Նա նաև կատակել է, թե ինքն է սպանել Նավալնիին, բայց հետո ասել է, որ պատկերացում չունի՝ մահացել է, թե՝ ոչ։ Լրագրողը նշել է, որ Նավալնին իրեն այնքան էլ չի հետաքրքրում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան համարում է արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Նավալնիի մահվան մասին անընդունելի, դեռևս չկա վերջնական տեղեկատվություն և հայտարարություն բժիշկների և դատաբժշկական փորձագետների կողմից։

  • Կիսվել: