երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար, գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքիայի քաղաքացիները կարող են Տաջիկստանի Հանրապետության վիզա ստանալ արտասահմանում գտնվող դեսպանատներում և հյուպատոսարաններում»,- հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմ սահմանելու մասին որոշում էր ընդունել Թուրքիան:

Վիզային ռեժիմի մասին հրամանագիրը ստորագրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ այդմ՝ Տաջիկստանի քաղաքացիները պետք է վիզա ստանան Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունից։

Նախկինում Տաջիկստանի քաղաքացիները կարող էին մուտք գործել Թուրքիա առանց վիզայի և այնտեղ մնալ մինչև 90 օր։

  • Կիսվել: