կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Տաջիկստանը համալրել է ՀԱՊԿ այն երկրների շարքը, որոնք խորացնում են համագործակցությունն Ադրբեջանի հետ

Տաջիկստանը համալրել է ՀԱՊԿ այն երկրների շարքը, որոնք խորացնում են համագործակցությունն Ադրբեջանի հետ

ՀԱՊԿԿ եւս մեկ անդամ խորացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Այս անգամ խոսքը Տաջիկստանի մասին է։ Այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը այցելել է Բաքու եւ բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ինչից հետո ստորագրվել են համատեղ փաստաթղթեր։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, մասնավորապես, նախագահները ստորագրել են «Հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության մասին»։ Ստորագրվել են նաեւ փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության եւ Տաջիկստանի արդյունաբերության եւ նոր տեխնոլոգիաների նախարարության միջեւ, համագործակցության մասին հուշագիր Ադրբեջանի արդարադատության նախարարության եւ Տաջիկստանի կառավարությանն առընթեր կատարման ծառայության միջեւ, փոխըմբռնման հուշագիր շրջակա միջավայրի պահպանության մասին, համաձայնագիր կառավարությունների միջեւ թվային առեւտրի ոլորտում, համագործակցության համաձայնագիր միգրացիայի ոլորտում, համագործակցության համաձայնագիր տեղեկության տեխնիկական պաշտպանության ոլորտում։

  • Կիսվել: