կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Տաջիկստանը ցանկություն չունի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Օվերչուկ

Տաջիկստանը ցանկություն չունի անդամակցել ԵԱՏՄ-ին․ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Տաջիկստանն առայժմ ցանկություն չունի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Այս մասին Օվերչուկը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ-2023) շրջանակում։

Պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմն առայժմ որեւէ ազդանշան չի ստացել Դուշանբեից այս հաշվով։

«Դա պետք է լինի նրանց որոշումը։ Թե  ինչպես նրանք այն կընդունեն՝ լիովին իրենց խնդիրն է»,- նշել է նա։

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է Տաջիկստանին բացատրել այն առավելությունները, որոնք կտա ինտեգրումը դաշինքի տնտեսական տարածքին։

«Դա վերաբերում է ազատ առեւտրին, միասնական մաքսային տարածքին եւ աշխատանքի միասնական շուկային»,- ընդգծել է փոխվարչապետը։ 

  • Կիսվել: