կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տաջիկստանում երկրաշարժին հաջորդել են հինգ հետցնցումներ

Տաջիկստանում երկրաշարժին հաջորդել են հինգ հետցնցումներ

Տաջիկստանում հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո չորս բալից ավելի ուժգնությամբ հինգ հետցնցում է գրանցվել։ Այս մասին հայտնել են Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության, սեյսմիկ շինարարության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտից։

«Այսօր առավոտյան Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են 5 հետցնցումներ:
 
Հինգերորդը՝ 4,7 մագնիտուդով, տեղի է ունեցել ժամը 07:18-ին Մուրգաբ բնակավայրից (գտնվում է Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում) 54 կմ հեռավորության վրա։ Դրա աղբյուրը գտնվում է 60 կմ խորության վրա»,- ասվում է «Խովար» ազգային լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

  • Կիսվել: