հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղար Ումելա Յուսուֆին։

«Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 03.46-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 378 կմ հարավ-արևելք, Մուրղաբ շրջանից 86 կմ դեպի արևմուտք և Խորոգ քաղաքից 153 կմ հարավ-արևմուտք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ, 2-3 բալ Մուրգաբի շրջանում և 2 բալ՝ Խորոգ քաղաքում, զոհեր և ավերածություններ չկան։

  • Կիսվել: