ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են հետ քաշել զորքերը

Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են հետ քաշել զորքերը

Տաջիկստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարներ Սայմումին Յաթիմովը եւ Կամչիբեկ Տաշիեւը բանակցություններ են վարել, որոնց արդյունքում ստորագրել են արձանագրություն, որով նախատեսվում է զորքերը հետ քաշել սահմանային գծից, հայտնում է ՛՛Սպուտնիկ-Տաջիկստանը՛՛՝ հղում անելով Սուղդի շրջանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Մուզաֆար Յունուսովին:

Նշվում է, որ Գյուլիսթոնի սահմանային անցակետի տարածքում հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հանրապետությունների սահմանամերձ շրջաններում կայունության ապահովման, հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

Ստեղծվել է խաղաղության արձանագրություն՝ բաղկացած երեք կետից, որոնք հետեւյալն են՝

1. սահմանային գծից զորքերը հետ են քաշվում մշտական տեղակայման վայրեր,
2. երկու երկրների սահմանին մնում են միայն սահմանապահ ջոկատները,

3. շարունակվում է սահմանային խնդիրների լուծման գործընթացը, սահմանամերձ գոտում իրավիճակի կարգավորումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հերթական սրումը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են գնդակոծության մեջ։ Սահմանի գրեթե ողջ երկայնքով ամբողջ օրը կատաղի մարտեր են մղվել, եւ միայն գիշերը ձեռք է բերվել հրադադար, իսկ սեպտեմբերի 17-ի առավոտյան պարբերական բախումները վերսկսվել ե:

  • Կիսվել: