ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թաիլանդում զինվորը կրակ է բացել առևտրի կենտրոնում և հրացանը ձեռքին՝ սելֆի արել (տեսանյութ)

Թաիլանդում զինվորը կրակ է բացել առևտրի կենտրոնում և հրացանը ձեռքին՝ սելֆի արել (տեսանյութ)

Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է, թե ինչ է կատարվում. նրա էջն արդեն ապաակտիվացվել է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, զինվորականը կրակ է բացել տեղի առևտրի կենտրոններից մեկի այցելուների ուղղությամբ, որից հետո թաքնվել է կենտրոնի տարածքում: Նրա գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի:

Զինվորն ուղիղ եթերում հեռարձակել է հրաձգության կադրերը, նաև հրացանը ձեռքին՝ սելֆի է արել:

Ինչպես նշվում է՝ հատուկջոկատայիններն առևտրի կենտրոնից, որտեղ զինվորն էր, դուրս են բերել հարյուրավոր մարդկանց:

Զինվորի մայրը փորձում է համոզել նրան հանձնվել: Ըստ վերջին տվյալների՝ 21 մարդ վիրավոր է, 16 հոգու նա պատանդ է պահել:  

Հիշեցնենք, որ զինվորը իր զորամասից գողացել է HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում`պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա:

  • Կիսվել: