չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված բախումներն անմիջապես կդադարեցվեն. Թրամփ

Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված բախումներն անմիջապես կդադարեցվեն. Թրամփ

Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված բախումներն անմիջապես կդադարեցվեն, և նրանք կվերադառնան խաղաղ կյանքին՝ համաձայն մեր վերջերս համաձայնեցրած նախնական պայմանագրի։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ շնորհավորել երկու մեծ առաջնորդներին իրենց փայլուն ձեռքբերման համար այս արագ և շատ արդարացի որոշման մեջ։ Ամեն ինչ եղավ ԱՐԱԳ և ՎՃՌԱԿԱՆ, ինչպես պետք է լինի նման իրավիճակներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես միշտ, ուրախ էր օգնել։

Բոլոր այն պատերազմների և հակամարտությունների հետ, որոնք ես կարգավորել և դադարեցրել եմ վերջին տասնմեկ ամիսների ընթացքում՝ ՈՒԹ, հնարավոր է, Միացյալ Նահանգները դարձել է ԻՐԱԿԱՆ Միավորված ազգերի կազմակերպություն, վերջինս շատ քիչ օգնություն է ցուցաբերել դրանցից որևէ մեկում, ներառյալ այն աղետը, որը ներկայումս տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է սկսի ակտիվություն ցուցաբերել և մասնակցել խաղաղության ապահովմանն ամբողջ աշխարհում»:

  • Կիսվել: