Թաիլանդի և Կամբոջայի միջև տարածաշրջանային սահմանային կոմիտեի հատուկ նիստն ավարտվել է առանց արդյունքի
Թաիլանդի և Կամբոջայի միջև տարածաշրջանային սահմանային կոմիտեի հատուկ նիստը, որը նպատակ ուներ նվազեցնել երկու երկրների սահմանի երկայնքով լարվածությունը, ավարտվել է առանց արդյունքի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Թաիլանդի թագավորական նավատորմի խոսնակը նշել է, որ այս մեխանիզմի առաջին նիստը տեղի է ունեցել Թաիլանդի Տրատ նահանգում։ Հանդիպման նպատակն է պահպանել հաղորդակցության ուղիները, նվազեցնել լարվածությունը և ապահովել կայուն հրադադար՝ սահմանի երկայնքով կարգուկանոնն ու հասարակական անվտանգությունը պահպանելու համար։
Իր հերթին կամբոջական կողմն առաջ է քաշել սահմանի սահմանազատման հետ կապված մի շարք մոտեցումներ և հարցեր։
Ի պատասխան՝ Թաիլանդը հայտարարել է, որ այս առաջարկները գերազանցում են տարածաշրջանային սահմանային կոմիտեի շրջանակը և հակասում են սահմանային ընդհանուր կոմիտեի 2025 թվականի դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարության էությանը, ինչն անհնար է դարձնում այս հարցերի շուրջ համաձայնության գալը։


