հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սուրբ Աթոռը կարող է նշանակալից դեր խաղալ Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման գործում. Աբդոլլահիան

Սուրբ Աթոռը կարող է նշանակալից դեր խաղալ Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման գործում. Աբդոլլահիան

Սուրբ Աթոռը կարող է նշանակալից դեր խաղալ Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման գործում։ Այս մասին Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, տեղեկացնում է Tasnim-ը:

Նշվում է, որ կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ընթացող Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում։

Ողջունելով Սուրբ Աթոռի դիրքորոշումը, ի պաշտպանություն Պաղեստինի, Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Գազայում կատարվողը ՛՛ցեղասպանություն է, որն աշխարհն այլևս չի կարող հանդուրժել՛՛:

Նա նաև հավելել է, որ Թեհրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համարում է ազատության ձգտող շարժում, որը ՛՛պայքարում է իսրայելական օկուպացիայի դեմ՛՛: Աբդոլլահիանը, սակայն, միևնույն ժամանակ հավելել է, որ Թեհրանը կողմնակից չէ տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը։

Իր հերթին Պարոլինը մտահոգություն է հայտնել Պաղեստինի ստատուս-քվոյի առնչությամբ՝ ասելով, որ Սուրբ Աթոռն աջակցում է Գազայում հրադադար ապահովելու ջանքերին:

Պարոլինի խոսքով՝ Վատիկանը պնդում է, որ պաղեստինցիներին հումանիտար օգնություն մատակարարվի, իսկ ճգնաժամը լուծվի քաղաքական ճանապարհով։

  • Կիսվել: