հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սումգայիթ տեխնիկական քոլեջի հանրակացարանում հրդեհ է բռնկվել

Սումգայիթ տեխնիկական քոլեջի հանրակացարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի 22-րդ թաղամասում հրդեհ է բռնկվել տեխնիկական քոլեջի հանրակացարանում, հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ ներկա պահին դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Միջադեպի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

 

  • Կիսվել: