շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Սուխումում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է վիրավորվել

Սուխումում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է վիրավորվել

 Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում հունվարի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք բնակիչ է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը,  այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝  «Բիսկվիթ»  սրճարանի այցելուների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել ժամը 14:00-ին: Երեք քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց:

Փոխհրաձգության մասնակիցներից մեկը փորձել է փախչել հանցագործության վայրից, սակայն ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալին:

 

  • Կիսվել: