չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սուդանը ՌԴ-ին թույլ է տվել իր տարածքում ռազմաբազա հիմնել

Սուդանը ՌԴ-ին թույլ է տվել իր տարածքում ռազմաբազա հիմնել

Սուդանը Ռուսաստանին թույլ է տվել իր տարածքում ռազմաբազա հիմնել այն պայմանով, եթե դա չի սպառնում երկրի ազգային անվտանգությանը։ Այս մասին ասել է երկրի Ինքնիշխան խորհրդի փոխնախագահ Մուհամեդ Համդան Դագալոն, տեղեկացնում է Asharq al-Awsat-ը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե որեւէ երկիր ցանկանում է բազա բացել, եւ դա բխում է մեր շահերից, ապա մենք որեւէ խնդիր չունենք հարաբերություններում՝ լինի դա Ռուսաստանի, թե որեւէ այլ երկրի հետ՛՛։

Նշվում է նաեւ, որ Սուդանը կոչ է արել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով։

Հիշեցնենք, որ Սուդանում ՌԴ ռազմածովային ուժերի բազայի ստեղծման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռեւս 2020թ․ նոյեմբերին։ 

  • Կիսվել: