չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սուդանում զինված բախումների մեկնարկից ի վեր 180 մարդ է զոհվել

Սուդանում զինված բախումների մեկնարկից ի վեր 180 մարդ է զոհվել

Ավելի քան 180 քաղաքացիական անձ է զոհվել, 1800 մարդ էլ վիրավորվել Սուդանում ուժայինների միջև բախումների մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնել է Սուդանի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վոլկեր Պերտեսը։

«Ավելի քան 180 քաղաքացիական անձ սպանվել է, ավելի քան 1800 վիրավոր կա վերջին 3 օրվա ընթացքում»,-ասել է Պերտեսը։

Հիշեցնենք, որ Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Ապրիլի 15-ից մայրաքաղաք Խարթումում կրակոցներ և պայթյուններ են լսվել: Բախումներ են եղել Արագ արձագանքման ուժերի և Սուդանի կանոնավոր բանակի միջև։

  • Կիսվել: