հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սուդանում զինված բախումների հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 56-ի

Սուդանում զինված բախումների հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 56-ի

Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, տուժել է 595 մարդ, կիրակի օրը հայտնել է երկրի բժշկական կոմիտեն Twitter-ի իր էջում։
Միայն Խարթումում զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 302-ը։

Իրավիճակը Սուդանում սրվել է բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի, ով նաև ղեկավարում է Ինքնիշխան խորհուրդը (երկրի կառավարող մարմին) և հատուկ նշանակության ուժերի հրամանատար Մուհամմեդ Համդան Դագալոյի (Համիդտի) միջև տարաձայնությունների պատճառով։ Ապրիլի 15-ի առավոտյան այս երկու կառույցների միջև բախումներ են սկսվել Մերովի և Խարթումի ռազմաբազայի մոտ։

  • Կիսվել: