Սուդանում ձախողվել է պետական հեղաշրջման փորձը
Սուդանում պետական հեղաշրջման անհաջող փորձ է տեղի ունեցել, տեղեկացնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ ապստամբությունը ձախողվել է:
Նշվում է, որ զինված ուժերն իրավիճակն իրենց վերահսկողության տակ են վերցրել։ Հարթումի փողոցներում հայտնվել են տանկեր ու զինծառայողներ։
Զինված ուժերը և երկիրը կառավարող ինքնիշխան խորհուրդը ժողովրդին կոչ են արել պաշտպանել երկիրն ու անցումային շրջանը։
Ինչպես հաղորդվում է՝ հեղաշրջման փորձի հետևում կանգնած են նախկին նախագահ Օմար ալ Բաշիրի ռեժիմի աջակիցները. որոշ մարդիկ արդեն ձերբակալվել են: