հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սուդանում բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև թեժ մարտերը վերսկսվել են

Սուդանում բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև թեժ մարտերը վերսկսվել են

Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) միջև կիրակի թեժ մարտեր են ընթացել  Սուդանի Խարթում մայրաքաղաքում, տեղեկացնում է AFP-ն։

Նշվում է, որ ապրիլի կեսից սկսված մարտերում շուրջ 3000 մարդ է սպանվել։

Բացի մայրաքաղաքից, առավել թեժ մարտեր են ընթանում արևմտյան Դարֆուրում, որտեղ բնակիչները, ինչպես նաև ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները և այլք հայտարարում են, որ քաղաքացիական անձինք թիրախ են դարձել և սպանվել իրենց էթնիկական պատկանելիության պատճառով ԱԱՈՒ-ի և արաբական աշխարհազորի կողմից։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ևս 2,2 մլն մարդ երկրի ներսում հարկադրված լքել է իր տունը, այն դեպքում, երբ մոտավորապես 645 000-ը փախել է սահմանն անցնելով՝ անվտանգություն փնտրելով։

Համարվում է, որ զոհվածների թիվն անհամեմատ ավելին է գրանցվածից, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ մարտական գործողություններից տուժած շրջաններում բժշկական հաստատությունների շուրջ երկու երրորդը ՛՛շարքից դուրս է եկել՛՛։

Ինչպես հաղորդվում է՝ բազմաթիվ վիրավորներ չեն կարողանում հիվանդանոց հասնել, իսկ դիակները փտում են Խարթումի և Դարֆուրի փողոցներում։

Ըստ ՄԱԿ-ի՝ 25 մլն մարդ Սուդանում հումանիտար օգնության և պաշտպանության կարիք ունի։

 

  • Կիսվել: