չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 97-ի

Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 97-ի

Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 97-ի, երկուշաբթի հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկների տեղական միությանը։

«Առնվազն 97 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 365-ը վիրավորվել է Սուդանում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր»,- հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժիշկների արհմիության երկուշաբթի առավոտյան հայտարարությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 13-ից Սուդանում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 83, վիրավորվել՝ ավելի քան 1126 մարդ։

Սուդանում ապրիլի 15-ին հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Հատուկջոկատայինները գրոհել են բանակային ջոկատների վրա Խարթում քաղաքի մի քանի շրջաններում։ Միջադեպը ստիպել է կանոնավոր բանակին պատասխան հարված հասցնել։ Որոշ ժամանակ անց արագ արձագանքման ուժերը վերցրել են Խարթումի և Մերովի օդանավակայանները, օդային երթևեկությունը դադարեցվել է: Առգրավվել է նաև ռուսական արտադրության մի քանի կործանիչ։

  • Կիսվել: