Սուդանի բանակը համաձայնվել է հումանիտար միջանցքի մասին ՄԱԿ-ի առաջարկին
Սուդանի բանակը հավանություն է տվել ՄԱԿ-ի առաջարկին՝ ամեն օր երեք ժամով անվտանգության միջանցքք բացել արտակարգ հումանիտար դեպքերի համար՝ սկսած կիրակի տեղական ժամանակով 16․00-ից, բանակի հայտարարությունը վկայակոչելով՝ տեղեկացնում է Reuters-ը։
Միաժամանակ երկրի բանակը իրեն արձագանքելու իրավունք է վերապահում, եթե «ապստամբ աշխարհազորը որևէ խախտում անի»։