ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շվեդիան  և Ֆինլանդիան պետք է խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենսդրությունը. Ստոլտենբերգ

Շվեդիան և Ֆինլանդիան պետք է խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենսդրությունը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենսդրությունը և ընդլայնեն համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Այս մասին նա ասել է SVT հեռուստաալիքի եթերում:

Ըստ Ստոլտենբերգի՝ սա շատ կարևոր է Թուրքիայի համար, քանի որ այն առավել հաճախ է ենթարկվում ահաբեկչական հարձակումների երկրում արգելված Քուրդստանի աշխատավորական կուսակցության կողմից։
 
՛՛Թուրքիայի համար դա կարևոր է, քանի որ նա ՆԱՏՕ-ի այն երկիրն է, որն ամենաշատն է տուժում ահաբեկչական հարձակումներից և, հետևաբար, մտահոգված է դրանով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: