կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Ստոլտենբերգը կհանդիպի Զելենսկուն

Ստոլտենբերգը կհանդիպի Զելենսկուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հինգշաբթի օրը դաշինքի կենտրոնակայանում կընդունի Վլադիմիր Զելենսկիին՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել կատարած այցի ժամանակ, հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

«Հինգշաբթի օրը՝ հունիսի 27-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում իր շտաբ-բնակարանում կընդունի Վլադիմիր Զելենսկիին»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ նախապես ծրագրված մեդիա միջոցառումներ չկան։

  • Կիսվել: