ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Անկարան հավանություն կտա Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին

Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Անկարան հավանություն կտա Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում Թուրքիայի խորհրդարանը հավանություն կտա Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտերին:

«Մենք տեսնում ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են Մադրիդում ստորագրված հուշագրի պայմանները։ Արդեն ժամանակն է, որ նրանք անդամակցեն դաշինքին: Հույս ունեմ, որ ամենակարճ ժամանակում Թուրքիան հավանություն կտա ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հայտերին»,- Ստամբուլ կատարած եռօրյա այցն ամփոփելով՝ NTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունից կշահեն ինչպես դաշինքը, այնպես էլ Թուրքիան:

  • Կիսվել: