երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին

Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման մասին, որի շրջանակում տեղի կունենա դաշինքի և Կիևի իշխանությունների ամբողջ փոխգործակցությունը։

Նրա խոսքով՝ այս խորհրդի գործարկումը կարևոր քայլ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման գործընթացում։

Ինչպես պարզաբանում է Ստոլտենբերգը, ստեղծված խորհրդի առավելությունն այն կլինի, որ ՆԱՏՕ-ի առանձին անդամներ չեն կարողանա արգելափակել նրա աշխատանքը։

«Ես նախագահելու եմ խորհուրդը և հրավիրելու եմ դրա նիստերը։ Ուստի ՆԱՏՕ-ի առանձին երկրներ չեն կարողանա արգելափակել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստերը։ Յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, նույնպես կկարողանա նիստ հրավիրել՝ արտակարգ խորհրդակցությունների համար։ Սա է տարբերությունը նախորդ հանձնաժողովից»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա հիշեցրել է, որ 1997 թվականից Ուկրաինայի և դաշինքի փոխգործակցությունը տեղի է ունենում հատուկ հանձնաժողովի շրջանակում։ Այժմ փոխգործակցության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ 

  • Կիսվել: