երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական դաշինքը չի պլանավորում մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա՝ չնայած այն հայտարարություններն և լուրերին, որ որոշ Արևմտյան երկրներ կարող են իրենց զինվորներին ուղարկել Ուկրաինա:

 Ստոլտենբերգն Associated Press-ին ասել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային»։

«Մենք դա արել ենք 2014 թվականից և ավելացրել ենք լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Բայց Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մարտական զորքերի տեղակայման պլաններ չկան», - ասել է Յենս Ստոլտենբերգը:

Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կիևին օգնության վերաբերյալ խորհրդաժողովից հետո հայտարարել էր, որ «ոչինչ չպետք է բացառել»։ Նա հայտնել էր, որ «ամեն ինչ հնարավոր է», չնայած բանակցությունների արդյունքում «պաշտոնական» փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։

Փարիզում տեղի ունեցած հանդիպումից առաջ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էր հայտարարել, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ դիտարկում են Ուկրաինա զինվորներ ուղարկելու հարցը, և հավելել էր, որ ինքը դեմ է այդ գաղափարին։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան իր հերթին շեշտել է, որ «Չեխիայի Հանրապետությունն, անշուշտ, չի ցանկանում իր զինվորներին ուղարկել Ուկրաինա»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փետրվարի 27-ին նույնպես ասել է, որ «Լեհաստանը չի նախատեսում իր զորքերն ուղարկել Ուկրաինա»։

 

  • Կիսվել: