շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստոլտենբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ստոլտենբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նրա թեկնածությունն առաջադրել է Լիբերալ կուսակցության փոխնախագահ, Նորվեգիայի մշակույթի նախկին նախարար Աբիդ Ռաջան, հայտնում է ՏԱՍՍ-ը՞

«Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ ոք ավելին չի արել խաղաղության և ժողովրդավարության համար Եվրոպայում և աշխարհում, քան Ենս Ստոլտենբերգը», - ասել է նա:

Նոբելյան մրցանակը շնորհվում է «այն մարդուն, ով հասել է մեծագույն հաջողությունների կամ ավելին, քան մյուսները՝ ժողովուրդներին միավորելու և ակտիվ բանակների թիվը կրճատելու, ինչպես նաև խաղաղության կոնգրեսներ անցկացնելու և նրանց վրա ուշադրություն գրավելու համար»։

  • Կիսվել: