հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեֆան Սեժուրնեն պատմել է, որ դիսլեքսիայի պատճառով առաջացած խնդիրներ ունի

Ստեֆան Սեժուրնեն պատմել է, որ դիսլեքսիայի պատճառով առաջացած խնդիրներ ունի

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն պատմել է, որ դիսլեքսիայի պատճառով առաջացած խնդիրներունի:

«Իմ պատանեկության տարիներին ինձ մոտ ախտորոշեցին ծանր դիսլեքսիա, 15 տարի առաջ ինձ համար դժվար կլիներ նման հարցազրույց տալ։ Բայց քրտնաջան աշխատանքի և պարապմունքների արդյունքում ես գրեթե ամբողջությամբ ազատվել եմ խոսքի հետ կապված թերություններից։ Սակայն դրանք կրկին հայտնվում են հոգնածության և սթրեսի պահերին, և հետո ինձ դժվար է հաղթահարել դրանք»,- ասել է նա Le Parisien թերթին տված հարցազրույցում։

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «դա, սակայն, չի ազդում միջազգային բանակցություններում աշխատանքի, արդյունավետության, փոխանակումների վրա»։

Դիսլեքսիան սովորելու խանգարում է, որն արտահայտվում է ընթերցանության հետ կապված մշտական դժվարություններով: Հակառակ տարածված կարծիքի, դիսլեքսիան մարդու բնածին հատկանիշ է և ոչ թե վատ սովորելու կամ ցածր ինտելեկտի հետևանք:

  • Կիսվել: