ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ստանիսլավ Զասը և Սերգեյ Լավրովը քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում

Ստանիսլավ Զասը և Սերգեյ Լավրովը քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպում է անցկացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինով փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է կազմակերպության պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։

«Մանրամասն քննարկվել է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և զարգացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Զասը տեղեկացրել է Լավրովին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին նախապատրաստվելու և հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությունների կատարման մասին։

  • Կիսվել: