Ստամբուլում փոթորիկը երկու մարդու կյանք է խլել (տեսանյութ)
Ստամբուլում ուժեղ փոթորիկ է մոլեգնել, որը խլել է երկու մարդու կյանք, որոնք զոհվել են տանիքի փլուզման պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ անբարենպաստ եղանակի պատճառով Ստամբուլի օդանավակայանը չի կարողանում չվերթեր ընդունել։ Դրանք ուղղորդվում են Անկարա և Իզմիր:
Ուժեղ քամին արդեն մի շարք փլուզումների պատճառ է դարձել, ծառեր տապալել։ Միաժամանակ, Թուրքիան նաև հորդ անձրևների թիրախում է հայտնվել։
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ շաբաթը Թուրքիայում մեկնարկել է Մարմարա ծովի տարածաշրջանում տեղատարափ անձրևներով ու ամպրոպներով` արևմտյան Իզմիրից մինչև Հարավային Անթալիայի առողջարանային նահանգ:
Նշվում է նաև, որ Անատոլիայի կենտրոնական մասում քամու արագությունը կհասնի մինչև 70 կմ/ժ –ի։


