շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստամբուլում պայթյուն է որոտացել․ տեսանյութ

Ստամբուլում պայթյուն է որոտացել․ տեսանյութ

Թուրքայի  Ստամբուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, պատճառը դեռ պարզված չէ։ հայտնում է Sabah.com-ը։

Ինչպես նշվում է, պայթյունը որոտացել է Քադըքյոյ թաղամասի բնակելի շենքում։

«Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, հրշեջներ և բուժաշխատողներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։Հայտնի է նաև առնվազն մեկ տուժածի մասին։

Պայթյունի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր սկսել են տարածվել սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է Ստամբուլի խիտ բնակեցված տարածքում այրվող շենքը։

Նախնական տվյալներով՝ տուժել  է մեկ մարդ։

 

  • Կիսվել: