Ստամբուլում մոտ 1,5 միլիոն տուն սեյսմակայուն չէ
Ստամբուլում մոտ 1,5 միլիոն տուն սեյսմակայուն չէ։ Նշված տներից գրեթե 600 հազարը կարող է ավերվել հնարավոր ուժեղ երկրաշարժի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։
«Մենք ավարտեցինք ռիսկերի վերլուծությունը Ստամբուլի 39 թաղամասում և եկանք այն եզրակացության, որ քաղաքի բնակարանային ֆոնդի մեկ հինգերորդը կամ մոտ 1,5 միլիոն տուն չի բավարարում սեյսմակայունության պահանջները հնարավոր երկրաշարժի դեպքում։ Երկրաշարժի առաջին րոպեներին հազարավոր տներ կարող են ավերվել»,- նախարարի խոսքերն է մեջբերում Yeni Şafak :
Նշվում է, որ Ստամբուլի մոտ 2,5 միլիոն բնակիչ ապրում է «շատ լուրջ ռիսկի պայմաններում»։
Թուրք գիտնականները բազմիցս զգուշացրել են Ստամբուլի տարածքում ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին։