երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստամբուլում կյանքը գրեթե 2 անգամ թանկացել է

Ստամբուլում կյանքը գրեթե 2 անգամ թանկացել է

Ստամբուլի «Planlama» գործակալությունը հետազոտություն է կատարել ամսական կտրվածքով Ստամբուլում ապրելու համար միջինում անհրաժեշտ գումարի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ պարզ է դարձել, որ Ստամբուլում բնակվող 4 հոգուց բաղկացած յուրաքանչյուր ընտանիքի կեցության համար ամսական անհրաժեշտ է միջինում 49․159 լիրա (թուրքական դրամական արժույթ) (շուրջ 1700 դոլար)։

Ինչը նախորդ տարվա համեմատ գրանցվել է ավելի քան 78 տոկոս աճ։ Ամսվա ընթացքում կեցության համար անհրաժեշտ միջին գումարը 2022-ին կազմել է 27․596 լիրա (շուրջ 1000 դոլար)։

Նշենք, որ նման ցուցանիշը սերտորեն կապված է 2023-ին Թուրքիայում գրանցված և ներկայումս աճող գնաճի (ինֆլյացիայի) հետ։

Օրինակ Ստամբուլում աղացած մսի ամսական գնաճը կազմել է միայն 11․84 տոկոս, տարեկանը 113,4 տոկոս, իսկ հիգիենայի պարագաների տարեկան գնաճը՝ ավելի քան 190 տոկոս։

 

  • Կիսվել: