երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ստամբուլում կրկին փոխել են հայտնի հայ ինժեների անունով փողոցի անունը

Ստամբուլում կրկին փոխել են հայտնի հայ ինժեների անունով փողոցի անունը

Ստամբուլի Բաքըրքյոյում հայազգի հայտնի ինժեներ Հովհաննսես Տատյանի անունով փողոցը Ստամբուլի քաղաքապետարանը կրկին փոխել է։

2008 թվականից Բաքըրքյոյի քաղաքապետարանը փողոցը անվանակոչում է Տատյանի անունով, սակայն որոշ ժամանակ անց Ստամբուլի քաղաքային խորհուրդը կրկին հետ է փոխում անունը:
Բաքրքյոյի բնակիչները շեշտում են, որ իրենք կողմ են, որ փողոցը կոչվի Տատյանի անունով, քանի որ նա Օսմանյան կայսրության հայտնի ինժեներ էր ու երկրի համար շատ բան է արել։
 
Հովհանես Տատյանը ծնվել է 1799 թվականին։ Նա երիտասարդ տարիքից զբաղվել է վառոդագործությամբ եւ դարձել հայտնի ինժեներ։  Նա Օսմանյան բանակում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել։ Կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Տատյան դպրոցը, որոնք մինչեւ հիմա կան հենց Տատյան փողոցում, որը Ստամբուլի քաղաքապետարանն անընդհատ փոխում է ։

  • Կիսվել: