կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստամբուլում գազատարի վրա պայթյուն է որոտացել

Ստամբուլում գազատարի վրա պայթյուն է որոտացել

Ստամբուլում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքի հյուսիսում՝ Սուլթանգազի շրջանում, ենթադրաբար էլեկտրական լարերի կարճ միացումից հետո գազատար է պայթել։

Հրշեջներին հաջողվել է հանգցնել կրակը 15 րոպեում, հրդեհը հասել է հարևան տների պատշգամբներին, հեռուստաալիքին պատմել է ականատեսը։

  • Կիսվել: