ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստամբուլում ձերբակալել են հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդկանց

Ստամբուլում ձերբակալել են հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդկանց

Ստամբուլի Քադըքյոյ շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ ձերբակալվել են:

Երեք քաղաքացի, որոնք մասնակցել են այդ գործողությանը, ձերբակալվել են իրենց տներում: Հետաքննություն է սկսվել: 

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է երկու տղամարդ պարում եկեղեցու պատի վրա, որտեղ տեղադրված է խաչը: Նշվում է, որ տղամարդիկ գինովցած են եղել:

Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի քարտուղարը դատապարտել է կատարվածը` դա նկարագրելով որպես «մզկիթների, եկեղեցիների, սինագոգների դեմ ուղղված ակցիա, որն անարգանք և սադրանք է բոլորի նկատմամբ»:

  • Կիսվել: