հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստամբուլում բարձրահարկ շենք է փլուզվել

Ստամբուլում բարձրահարկ շենք է փլուզվել

Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Փլուզումից շաբաթներ առաջ տեղի իշխանությունները շենքի բնակիչներին տեղեկացրել էին կառույցի վթարային լինելու մասին ու խնդրել ազատել բնակարանները: Փրկարարները զննում են փլատակները: Նախնական տեղեկությունների համաձայն` զոհեր չկան, մի քանի մարդ հոսպիտալացվել է:

Բժիշկները հայտնել են, որ նրանց վնասվածքները թեթև են: Տուժել են նաև մոտակայքում կայանված ավտոմեքենաները: Ժամանակավորապես տարհանվել են նաև հարևան շենքերի բնակիչները:

 

  • Կիսվել: