կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները

Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները

Ստամբուլի Կալենդեր առանձնատանն ավարտվել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու համար, Մոսկվան կտրականապես հերքել է նման մեղադրանքները։

Իր հերթին ՌԴ-ն հայտնել է, որ Կիևի իշխանությունները  բազմիցս խոչընդոտներ են ստեղծել հացահատիկի արտահանման համար:

  • Կիսվել: