Ստամբուլի քաղաքապետի հանրահավաքին քարկոծել են մասնակիցներին. կան ձեբակալվածներ
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովորդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ Էրզրումում կազմակերպված հանրահավաքի ժամանակ սադրանքներ են տեղի ունեցել։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Էրզրումում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, երբ ելույթ է ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն անհայտ անձիք սկսել են քարերով հարվածել քաղաքապետի կողմ։ Քարկոծելու հետեւանքով 17 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հանրահավաքը դադարեցվել է։
Թուրքիայի արդարադատության նախարարը հայտնել է, թե դեպքի հետ կապված կան ձերբակալվածներ։