երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ստամբուլի քաղաքապետի՝ Էրդողանի առաջադրած թեկնածուն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան

Ստամբուլի քաղաքապետի՝ Էրդողանի առաջադրած թեկնածուն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան

Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուրադ Քուրումն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան, հանդիպել պատրիարք Սահակ Մաշալյանին։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։

Նա նշել է, որ հանդիպում են անցկացրել Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների հետ։

«Շնորհակալություն եմ հայտնում Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, Ստամբուլի մեր պատգամավորներին, մեր թաղապետերին ու թաղապետերի թեկնածուներին, Թուրքիայում մեր փոքրամասնությունների համայնքների հիմնադրամի նախագահներին ու ներկայացուցիչներին, ինչպես նաև մեր բոլոր նրանց, ովքեր ներկա էին»,- գրել է Սըվաջըօղլուն՝ նշելով, որ ընտրություններում հաղթողը լինելու են Ստամբուլն ու նրա բնակիչները։

Նշենք, որ Քուրումը Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության հարցերով նախկին նախարարն է։ Նրա թեկնածությունը առաջադրել է Էրդողանը:

  • Կիսվել: