ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հրդեհ է բռնկվել, պատճառը հայտնի է (տեսանյութ)

Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հրդեհ է բռնկվել, պատճառը հայտնի է (տեսանյութ)

Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Sabah-ին:

Դրանից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել:

Նշվում է, որ բոլոր ուղեւորներին տարհանել են ֆյուզելյաժի ճեղքվածքի միջոցով: Վնասվածք է ստացել 52 մարդ, նրանց հոսպիտալացրել են: Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ զոհեր չկան:

Ինքնաթիռը Իզմիր քաղաքից ուղեւորվում էր Ստամբուլ: Ինքնաթիռում 177 մարդ է եղել, 6-ը՝ անձնակազմի անդամներ: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիպել է թռիչքուղուն, մասերի բաժանվել եւ այրվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ հորդառատ անձրեւ է սկսվել:

Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, բոլոր չվերթները վերաուղղորդվել են Ստամբուլի այլ օդանավակայան:   

Վթարի հետեւանքով վիրավորվել է 21 ուղեւոր։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ վթարի պատճառը եղել է կոշտ վայրէջքը։ Օդանավը չի կարողացել կառավարել թռիչքուղում եւ դուրս է եկել գոտուց։ Վթարի են ենթարկված օդանավը 3 մասի է բաժանվել։

Վթարի հետ կապված հետաքննություն է սկսվել։

  • Կիսվել: