չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ստամբուլի օդանավակայանում ավելի քան կես տոննա թմրանյութ է առգրավվել

Ստամբուլի օդանավակայանում ավելի քան կես տոննա թմրանյութ է առգրավվել

Թուրքիայի մաքսային ծառայության աշխատակիցները Ստամբուլի օդանավակայանում 568 կիլոգրամ թմրամիջոց են առգրավել։

Բեռնափոխադրումը գնահատվել է 68 մլն թուրքական լիրա (840 մլն դրամ): Արգելված բեռը փաթեթավորվել է ամուր կապոցներով և խմբաքանակներով տեղափոխվել ստվարաթղթե տուփերում։

Կասկածելի տարանցիկ բեռը զննվել է խուզարկու շների օգնությամբ, որոնք տարաների ներսում հայտնաբերել են բազմաթիվ խոշոր փաթեթներ՝ անհայտ պարունակությամբ։ Լաբորատոր անալիզը ցույց է տվել, որ դրանք թմրամիջոցներ են։

Ստամբուլը շարունակում է մնալ թմրանյութերի տարանցման ամենամեծ կենտրոններից մեկը։ Հարավային Ամերիկայից թմրանյութերի մատակարարումները հոսում են այստեղ՝ հետագա տարանցման համար դեպի Հարավարևելյան Ասիա, և հաճախ «արգելված» թմրամիջոցների կալանավորված բեռները չափազանց մեծ են:

Թուրքիայում թմրանյութերի մաքսանենգության համար նվազագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է։

  • Կիսվել: