երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ստամբուլի մզկիթի հոգևոր առաջնորդին դանակահարել են. տեսանյութ

Ստամբուլի մզկիթի հոգևոր առաջնորդին դանակահարել են. տեսանյութ

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում նամազից (ամենօրյա աղոթք իսլամում) հետո դանակահարություն է տեղի ունեցել:

Դանակահարության են ենթարկվել մզկիթի իմամ (հոգևոր առաջնորդ) Գալիփ Ուստան և մզկիթի համայնքի անդամ Բիլալ Էրդեմը:

Մասնավորապես հանցանքի մեջ կասկածվող անձը նամազից հետո մուտք է գործել իմամի սենյակ և նշել, որ ցանկանում է հանդիպել  իմամի հետ, ապա դեռևս չբացահայտված հանգամանքների բերումով դանակահարել երկուսին:

Ինչպես ավելի ուշ հայնտել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, դանակահարության մեջ մեղադրվող անձը ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության աշխատակիցների կողմից:

Իսկ Ստամբուլի գլխավոր դատախազությունում դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: 

Կատարվածը դատապարտել են Թուրքիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։ 

  • Կիսվել: