ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը մեկնել է Ռուսաստան

«Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը մեկնել է Ռուսաստան

«Sputnik Ադրբեջան» գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել կալանքից և մեկնում է Ռուսաստան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարտավիխն ազատ է արձակվել կալանքից և մեկնել է Ռուսաստան», - ասել է նա։

Կարտավիխը և «Sputnik Ադրբեջան»-ի այլ աշխատակիցներ, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, ձերբակալվել էին հունիսի վերջին։

Ադրբեջանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։

  • Կիսվել: