շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սպիտակ տունը` Իրանի հետ միջուկային գործարքի հեռանկարների մասին

Սպիտակ տունը` Իրանի հետ միջուկային գործարքի հեռանկարների մասին

ԱՄՆ-ը ներկայումս կենտրոնացած է Իրանի հետ այնտեղ պահվող ամերիկացի քաղաքացիների վերադարձի շուրջ բանակցությունների վրա և մոտ չէ նոր միջուկային համաձայնագրին, այն առաջնահերթություն չի համարում, կիրակի օրը հայտարարել են Սպիտակ տան պաշտոնյաները:

Այսպես, Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ պետությունը կենտրոնացած է ամերիկացի քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի վրա։

«Մենք կենտրոնացած ենք անօրինական կերպով պահվող ամերիկացիներին տուն բերելու փորձի վրա: Դա այն է, ինչ մենք անում ենք», – ասել է նա:

 

  • Կիսվել: