երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սպիտակ տունն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման հարցում

Սպիտակ տունն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման հարցում

ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների ձեռքբերման և դրանց մոդերնիզացման հարցում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Քիրբին նման հայտարարությամբ հանդես է եկել դեկտեմբերի 14-ին Սպիտակ տանը մամուլիսի ասուլիսի ընթացքում՝ Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի միջև նույն օրը տեղի ունեցած հեռախոսազրույցին անդրադառնալիս:

Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ նախագահները քննարկել են նաև պեղաստինա-իսրայելական հակամարտության ֆոնին Գազայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին: 

Հիշեցնենք, որ ելնելով F-16-երի տրամադրման հարցում փակուղային իրավիճակից՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս էր հայտարարել, որ Թուրքիան մտադիր է գնել Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:

Նա նաև ընդգծել էր, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Իսպանիան և Մեծ Բրիտանիան արդեն տվել են իրենց համաձայնությունը:

  • Կիսվել: