Սպիտակ տուն. Թրամփը կարող է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ, եթե դա անհրաժեշտ համարի, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
«Նա չի վախենում օգտագործել Միացյալ Նահանգների զինված ուժերի մահացու ուժն ու հզորությունը, և ոչ ոք դա ավելի լավ չգիտի, քան իրանական ռեժիմը», – ասել է Լիվիթը։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Թեհրանի ճնշման հիմնական լծակը նրա միջուկային ծրագիրն էր, սակայն հիմա իրավիճակը փոխվել է։
«Միջուկային ծրագիրը նրանց ամենաուժեղ ակտիվն էր, որը նախագահ Թրամփը և ամերիկյան զինվորականները լիովին ոչնչացրին։ Միայն նախագահ Թրամփը գիտի, թե ինչ կանի հաջորդիվ», – հավելել է նա։


