կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպիտակ տանը քննարկվել է Կիևին ժամանակակից զենքի մատակարարումների հարցը

Սպիտակ տանը քննարկվել է Կիևին ժամանակակից զենքի մատակարարումների հարցը

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 8-ին հանդիպում են անցկացրել ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ, հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ հանդիպման թեման եղել է ամերիկյան առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներին Ուկրաինայի հասանելիության հեռանկարը:՛

՛՛Խոսակցությունն ընթացել է մի շարք համակարգերի, այդ թվում՝ հակառակորդի անօդաչուների դեմ պայքարի մասին։  Արծարծվել է նաև ականազերծման խնդիրը՛՛,-լրագրողներին հայտնել է հանդիպման մասնակիցներից մեկը։

Բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից, միջոցառմանը մասնակցել են Palantir Technologies և Anduril Industries ընկերությունների ներկայացուցիչները, որոնք մասնագիտանում են այդ թվում պաշտպանական համակարգչային համակարգերի բնագավառում, ինչպես նաև Skydio-ի ներկայացուցիչները, որոնք արտադրում են անօդաչու սարքեր և դրանց դեմ պայքարելու միջոցներ:

Ինչպես նշում է գործակալությունը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կազմակերպել է հանդիպումը, որպեսզի «նոր շեշտադրմամբ օգնություն ցուցաբերվի Ուկրաինային։

  • Կիսվել: