Սպիտակ տանը հանդիպել են Թրամփն ու Էրդողանը
Սպիտակ տանը հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր, առաջին հերթին առևտրի, ներդրումների և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում:
Օրակարգում են եղել նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են F-35 ծրագիրը, Սիրիայում և Գազայում իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը:


