շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սպիտակ տան արգելապատնեշներին բեռնատարի բախումից հետո հետաքննություն է սկսվել

Սպիտակ տան արգելապատնեշներին բեռնատարի բախումից հետո հետաքննություն է սկսվել

 Բեռնատարի վարորդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մայիսի 22-ին՝ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին, բախվել է Սպիտակ տան դիմացի անվտանգության արգելապատնեշներին։ Այս մասին հաղորդում է BBC-ին:

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել: Նա ավելի ուշ հավելել է, որ բեռնատարը համարվում է անվտանգ, և որ ըստ նախնական հետաքննության՝ վթարը կարող էր դիտավորյալ լինել:

Միջադեպից հետո փակվել են որոշ ճանապարհներ և հետիոտնային հատվածներ:

Վթարի ականատեսներից մեկը WUSA հեռուստակայանին հայտնել է, որ առաջին բախումից հետո վարորդը երկրորդ անգամ է հարվածել արգելապատնեշներին:

BBC-ն նշում է, որ միջադեպից հետո մոտակա հյուրանոցներում գտնվող մարդիկ տարհանվել են:

  • Կիսվել: